Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանի քաղաքապետարանը անհատույց տարածք տրամադրեց «ՀԱՅ ՄԱՅՐԵՐ» բարեգործական կազմակերպությանը

Երևանի քաղաքապետարանը անհատույց տարածք տրամադրեց «ՀԱՅ ՄԱՅՐԵՐ» 
բարեգործական կազմակերպությանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան համայնքի սեփականություն հանդիսացող Տիգրան Մեծի 53 հասցեում գտնվող 199.1քմ մակերեսով ոչ բնակելի տարածքն անհատույց օգտագործման իրավունքով՝ 10 տարի ժամկետով կտրամադրվի  «ՀԱՅ ՄԱՅՐԵՐ» բարեգործական հասարակական կազմակերպությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման որոշում է կայացրել Երևանի ավագանին մայիսի 22-ին գումարված հերթական նիստում:

Անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանը, նախագիծը ներկայացնելուց նշեց, որ քննարկվող տարածքը կազմակերպությունը նախատեսում է օգտագործել որպես մանկական ներառական զարգացման կենտրոն, որտեղ կկարողանան հաճախել 2-6 տարեկան` ինչպես հաշմանդամություն ունեցող, այնպես էլ չունեցող, իսկ կենտրոնի աշխատակիցների մեծ մասը լինելու են հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները: Նախատեսվում է ունենալ երեխաների երկու խումբ` 2-4 տարեկանների և 4-6 տարեկանների համար`յուրաքանչյուր խմբում ունենալով 10-15 երեխաներ:

Կազմակերպությունը նպատակ է հետապնդում նաև մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաներին տրամադրել վերականգնողական բուժում` ներառական ծրագրով և ստեղծել երեխաների զարգացման նոր մոդել: Հարկ է նշել, որ կազմակերպությունը պարտավորվել է անհատույց օգտագործման իրավունքը գրանցելուց և անհրաժեշտության դեպքում շինարարության թույլատվություն ստանալուց հետո առնվազն 4-6 ամսվա ընթացքում սկսել շինարարությունը և ավարտել ոչ ուշ, քան այն սկսելուց հետո 18 ամսվա ընթացքում, յուրաքանչյուր 6 ամիսը մեկ ներկայացնել հաշվետվություն գործունեության և կատարված աշխատանքների վերաբերյալ, ինչպես նաև աշխատանքներն ավարտելուց հետո տարածքն օգտագործել բացառապես որպես մանկական ներառական զարգացման կենտրոն:

«ՀԱՅ ՄԱՅՐԵՐ» բարեգործական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2012 թվականին: Կազմակերպության նպատակն է աջակցել մանկական ուղեղային կաթված ախտորոշում ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին։ Կազմակերպությունն աջակցում է մանկական ուղեղային կաթվածով հաշմանդամություն ունեցող մոտ 270 երեխաների, որոնք ապրում են կարիքավոր ընտանիքներում։

Երևանի ավագանու նիստը կանցկացվի հունիսի 26-ին՝ ժամը 11:00-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]