1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հարցումների համաձայն` ՀՀ քաղաքացիները 5 առավելագույնից 3,3 բալով են գնահատել Երևանի քաղաքապետի կատարած աշխատանքները

Հարցումների համաձայն` ՀՀ քաղաքացիները 5 առավելագույնից 3,3 բալով են 
գնահատել Երևանի քաղաքապետի կատարած աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «GALLUP International Association»-ի իրականացված հարցումների համաձայն քաղաքացիները Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կատարած աշխատանքները առավելագույն 5 միավորից գնահատել են 3,3 բալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին մայիսի 22-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

«Քաղաքացիներին խնդրել ենք գնահատել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի աշխատանքը 1-ից 5 բալային սանդղակով, որտեղ 1-ը` նվազագույն, 5-ը առավելագույն գնահատականն է: Հայկ Մարությանը միջինացված ստացել է 3,3 բալ,- ասաց Նավասարդյանը:

Հարցվածների 56,3%-ը նշել է նաև, որ լիովին համաձայն է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի` Օպերայի հարակից տարածքի սրճարաններն ապամոնտաժելու հետ:

Հետազոտությունը Հայաստանում իրականացվել է ապրիլի 30-ից մայիսի 9-ն ընկած ժամանակահատվածում: Հարցումներին մասնակցել է 1108 քաղաքացի:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]