Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իտալիայում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորների թվում կան նաև Հայաստանի քաղաքացիներ

 Իտալիայում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորների թվում կան 
նաև Հայաստանի քաղաքացիներ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում մայիսի 22-ին տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորների թվում կան նաև Հայաստանի քաղաքացիներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը:
Դեսպանությունն անմիջական կապի մեջ է Սիենայի պրեֆեկտուրայի և պատկան այլ մարմինների հետ՝ ՀՀ քաղաքացիների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ստանալու նպատակով։

Մայիսի 22-ին Իտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում վթարված տուրիստական ավտոբուսում գտնվում էր 60 զբոսաշրջիկ տարբեր երկրներից՝ Ղազախստանից, Հայաստանից, Վրաստանից և այլ երկրներից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]