Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Էյֆելյան աշտարակի մերձակայքի բնապատկերը լիովին կփոխվի մինչեւ 2024 թվականը

Էյֆելյան աշտարակի մերձակայքի բնապատկերը լիովին կփոխվի մինչեւ 2024 թվականը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էյֆելյան աշտարակին հարող տարածքների բնապատկերը լիովին կփոխվի մինչեւ Փարիզի Օլիմպիական խաղերի անցկացումը 2024 թվականին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքապետարանում: Մայիսի 21-ին քաղաքագլուխ Անն Իդալգոյի ներկայացրած նախագծի համաձայն՝ աշտարակի շուրջն ընկած տարածքը կդառնա գործնականում լիովին հետիոտնային եւ «կանաչ»:

Պլանավորվում Է երթեւեկության համար փակել Ենայի կամուրջը, որն Էյֆելյան աշտարակի մերձակա տարածքը միացնում Է Տրոկադերոյի այգիների եւ Շայո պալատի հետ: Նաեւ քաղաքային իշխանությունները կվերացնեն օղակաձեւ ուղեբաժանքը Տրոկադերո հրապարակի մոտ եւ այն կվերածեն զբոսայգիներ գոտու: Բացի դրանից, Բրանլի առափնյակում կսահմանափակեն ավտոմոբիլների երթեւեկությունը՝ երթեւեկելի գոտիների քանակը չորսից կրճատելով մինչեւ երկու, իսկ ավտոտրանսպորտի երթեւեկության արագությունը ՝ 50-ից մինչեւ 20 կիլոմետր/ժամ: Այսպիսով, նախագծի հեղինակների մտահղացմամբ՝ աշտարակի մերձակա տարածքն ավելի հարմարեցված կդառնա հետիոտն զբոսանքների համար: Քաղաքապետարանում նշել են, որ տարեկան Էյֆելյան աշտարակ Է այցելում 7 միլիոն մարդ ու եւս ավելի քան 20 միլիոնը գալիս Է այն դիտելու եւ հանգստանալու Մարսյան դաշտում: Տեսաշնորհանդեսի համաձայն, որը հրապարակվել Է Իդալգոյի Twitter-ում, դաշտի ամբողջ տարածքում կտնկվեն ծաղիկներ եւ հազվագյուտ բույսեր, ինչպես նաեւ կլինեն ավելի շատ ծառեր: Ընդհանուր առմամբ պլանավորվում Է բարեկարգել եւ վերակառուցել 54 հեկտար: Նախագիծը, որն ստացել Է One անվանումը, իշխանությունների վրա կնստի 72 միլիոն եվրո, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]