Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

GALLUP-ի հարցումներով` քաղաքացիները ՀՀ ամենակարևոր խնդիրը համարում են գործազրկությունը

GALLUP-ի հարցումներով` քաղաքացիները ՀՀ ամենակարևոր խնդիրը համարում են 
գործազրկությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «GALLUP International Association»-ի իրականացված հարցումների համաձայն Հայաստանում քաղաքացիները ներկա պահին պետության առջև կանգնած ամենակարևոր խնդիրը համարում են գործազրկությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին մայիսի 22-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

«Քաղաքացիներին խնդրել ենք նշել ըստ իրենց ներկա պահին մեր պետության առջև կանգնած ամենակարևոր խնդիրները: 45%-ը նշել է գործազրկությունը, 40,5%` տնտեսական վիճակը, 26,8%-ը`ցածր թոշակներն ու աշխատավարձերը, 26,1%-ը նշել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը»,- ասաց Նավասարդյանը:

Հարցումների համաձայն` արտագաղթն ամենակարևոր խնդիր են համարել 10.5%-ը, կոռուպցիան` 7,4%-ը, ամենացածր կարևորությունը տվել են ահաբեկչությանը` 0.2%:

Հետազոտությունը Հայաստանում իրականացվել է ապրիլի 30-ից մայիսի 9-ն ընկած ժամանակահատվածում: Հարցումներին մասնակցել է 1108 քաղաքացի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am