Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հունիս

Մեկնարկել է ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը


ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել ու լուսանկար է հրապարակել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Արտգործնախարարների խորհրդի նիստին քննարկվելու են խորհրդի օրակարգի հարցերը, այդ թվում հարցեր, որոնք առնչվում են գլխավոր քարտուղարի նշանակմանը և գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման դեպքում բոլոր այն քայլերը, որոնք ուղղված են այդ իրավական բացի լրացմանը:

Նոյեմբերի 2-ին Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովն ազատվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ