Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Հունիս

Ուկրաինացիների մեծ մասն արմատական փոփոխություններ Է սպասում երկրում. հարցում


ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի բնակիչների շուրջ 87 տոկոսն սպասում Է, որ երկրում տեղի կունենան արմատական փոփոխություններ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են «Ռեյտինգ» սոցիոլոգիական խմբի կողմից անցկացված հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են մայիսի 22-ին: «Երկրում շարունակում Է աճել արմատական փոփոխությունների պահանջը (87 տոկոս): Միայն 5 տոկոսն Է հանդես գալիս իրադրության կայունացման, 6 տոկոսը՝ անցյալին վերադառնալու օգտին»,-ասված Է «Ռեյտինգի» կայքում զետեղված հարցման տեքստում: Հարցման տեքստում նշվում Է, որ փոփոխությունների օգտին հանդես Է գալիս տարիքային, տարածաշրջանային եւ Էլեկտորալ բոլոր խմբերի բացարձակ մեծամասնությունը: Հարցումը 2019 թվականի մայիսի 16-ից մինչեւ 21-ն անցկացվել Է ամբողջ Ուկրաինայում, բացառությամբ Կիեւի կողմից չվերահսկվող Դոնբասի տարածքների: Հարցմանը մասնակցել Է 18-ից բարձր տարիքի 2 հազար քաղաքացի: Վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 2,2 տոկոսը: Ավելի վաղ «Ռեյտինգը» հրապարակել Էր մեկ այլ հարցման արդյունքները, որոնց համաձայն, Ուկրաինայի յուրաքանչյուր երկրորդ բնակիչը երկրում իրադրության բարելավում Է սպասում առաջիկա ամիսներին. իսկ յուրաքանչյուր հինգերորդն սպասում Է իրադրության վատացում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ