1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԱԻՆ-ը քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ է անցկացրել ԿԸՀ-ում և ԴԱՀԿ-ում

ԱԻՆ-ը քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ է անցկացրել ԿԸՀ-ում և 
ԴԱՀԿ-ում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական երկու գերատեսչություններում` կենտրոնական ընտրական հանձնաժողովում (ԿԸՀ) և ՀՀ արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում (ԴԱՀԿ) անցկացվեցին քաղաքացիական պաշտպանությանը նվիրված միջոցառումներ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մայիսի 20-ին ԿԸՀ աշխատակիցների մասնակցությամբ անցկացվեց «Քաղաքացիական պաշտպանության կազմավորումների գործողությունները «Օդային տագնապ» ազդանշանի տրման և պատսպարման միջոցառումների կազմակերպման դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Համաձայն սցենարի՝ հակառակորդի կողմից ռմբակոծվել է Երևանի որոշ կառավարման մարմինների վարչական շենքեր և կարևորագույն օբյեկտներ, որի հետևանքով առաջացել է բժշկական և ինժեներական բարդ իրավիճակ և իրականացվել են աշխատակիցների պաշտպանությանն ուղղված առաջնահերթ միջոցառումներ:

Ուսումնավարժության շրջանակներում մանրակրկիտ դիտարկվել են տարհանվողների պատսպարման, խոցման օջախում փրկարարական և այլ վթարավերականգնողական աշխատանքներ: 

ԴԱՀԿ-ում մայիսի 21-ին ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության մասնագետների խումբն անցկացրեց «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի գործողությունները քաղաքացիական պաշտպանության համակարգը խաղաղից ռազմական դրության փոխադրման դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն: 

Միջոցառման նպատակն էր ստուգել քաղպաշտպանության ղեկավար կազմի, շտաբների, տարհանման հանձնաժողովի, կազմավորումների պատրաստականության աստիճանը, դիտարկել կառույցի տարհանման պլանի իրատեսությունը:

Քննարկվեցին ՔՊ կազմավորումների գույքով և սարքավորումներով հագեցման, պաշտոնատար անձանց փոխատեղելիության հետ կապված հարցերը:

Առանձնահատուկ դիտարկման արժանացան ԴԱՀԿ կողմից քաղաքացիների սպասարկման (ալիմենտի, բռնագանձման, տեսակցությունների, աճուրդի, անշարժ և շարժական գույքի նկատմամբ վարույթների) գործընթացների կազմակերպմանն առնչվող հարցերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]