Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Երևանին պատկանող հինգ աղբատար մեքենաները սկսեցին աշխատանքը Նոր Նորքից

Երևանին պատկանող հինգ աղբատար մեքենաները սկսեցին աշխատանքը Նոր Նորքից

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի քաղաքապետարանի կողմից հրատապ կարգով ձեռք բերված աղբատար «Կամազ» մակնիշի  հինգ մեքենաները այսօրվանից սկսում են աշխատանքները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի  ուղիղ եթերով հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Նրա խոսքով՝  այս մեքենաների աշխատանքի ծավալների հաշվարկով պահումներ կկատարվեն «Սանիթեք»-ին վճարվելիք գումարից: «Մեքենաները պատկանում են համայնքին և կառավարվելու են համայնքային կազմակերպության կողմից»,-նշել է Հակոբ կարապետյանը, ուղիղ եթերով ցուցադրելով, թե ինչպես են նոր մեքենաներն աղբահանություն իրականացնում Նոր Նորքի 2-րդ զանգվածում:

Քաղաքապետի խոսնակի հաղորդմամբ՝ քաղաքապետարանը ևս շուրջ 20 մեքենաների ձեռքբերման գործընթացի մեջ է և ամառվա կեսերին ակնկալվում է, որ մնացած մեքենաները կլինեն  քաղաքում, ինչն ավելի կթեթևացնի մայրաքաղաքի  աղբահանության գործընթացը:

Անդրադառնալով աղբամանների ոչ բարվոք վիճակին, Կարապետյանը նշել է, որ վնասված աղբամանները հնարավոր չէ մեխանիզմի միջոցով բարձրացնել և նորմալ գործընթացի համար քաղաքին 8000 աղբաման է անհրաժեշտ: «Այս պահի դրությամբ Երևանում «Սանիթեք»-ի տվյալներով հինգ հազարից վեց հազար աղբաման կա տեղադրված, սակայն կարելի է փաստել, որ դրանց մեծ մասը վնասված է, կամ գոյություն չունի:

Հակոբ Կարապետյանն ընդգծեց, որ Երևան համայնքը վերջին 30 տարիների ընթացքում նման ծավալի գնում չէր կատարել: «Հինգ մեքենաները ձեռք են բերվել հրատապ կարգով, իսկ մնացած 20-ը ձեռք կբերվեն մրցույթի արդյունքում: Առարկայական հույս կա, որ այս ամառ մենք աղբահանության խնդրից ի վերջո ձերբազատված կլինենք»,-հավելել է խոսնակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]