Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

NASA-ն նոր մարսագնացի հետ միասին կամավորների «կուղարկի» Մարս

NASA-ն նոր մարսագնացի հետ միասին կամավորների «կուղարկի» Մարս

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոլոր նրանք, ովքեր կմտնեն NASA-ի կայք եւ այնտեղ հայտ կլրացնեն, կկարողանան իրենց անունով ցուցանակ ուղարկել Մարս, որը կտեղադրվի «Մարս-2020» ռովերում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NASA-ի ռեակտիվ շարժման լաբորատորիան:

«Մենք մոտենում ենք մարսյան այս պատմական առաքելության գործարկմանը, եւ այդ պատճառով մենք կցանկանայիք բոլորին հնարավորություն տալ մասնակցելու դեպի անհայտություն տանող ճանապարհորդությանը: Մեզ համար գալիս Է ամենահետաքրքիր ժամանակը. մենք պատրաստ ենք ստանալ ամենակարեւոր հարցերի պատասխանները, որոնք վերաբերում են Մարսին եւ ընդհանուր առմամբ կյանքի առաջացմանը»,-հայտարարել Է Թոմաս Ցուրբուխենը՝ NASA-ի գիտական ստորաբաժանման ղեկավարի տեղակալը: 2012 թվականի դեկտեմբերին, Curiosity մարսագնացի՝ Մարսի հասարակածի Գեյլի խառնարանում հաջող վայրԷջքից եւ այս ցամաքած լճի գաղտնիքների ուսումնասիրումն սկսելուց հետո NASA-ն հայտարարել Էր եւս մեկ ռովեր ստեղծելու մտադրության մասին, որը պետք Է կարմիր մոլորակ ուղարկվի 2020 թվականին: Գործակալության ներկայիս պլանների համաձայն, այն մոլորակի հասարակածի Յեզերո խառնարանում վայրԷջք կիրականացնի 2021 թվականի փետրվարին: Ինչպես սկզբնապես ընդգծել են NASA-ում, այս մարսագնացն իր ներքին կառուցվածքով լինելու Է Curiosity-ի ժառանգորդը, բայց դրա հետ մեկտեղ հանդերձված կլինի այլ գործիքակազմով: Այդ գործիքների գլխավոր նպատակը լինելու Է ոչ թե ջրի հետքերի որոնումը, այլ կյանքի համար Մարսի պիտանելիության ստուգումն անցյալում եւ այսօր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]