Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ինեկոբանկ․ INECOPAY հաջողության պատմությունը ներկայացվեց Թբիլիսիում

Ինեկոբանկ․ INECOPAY  հաջողության պատմությունը ներկայացվեց Թբիլիսիում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ինեկոբանկը SME Banking Club-ի կողմից կազմակերպված «Caucasus’19» 5-րդ տարածաշրջանային համաժողովի շրջանակում մայիսի 17-ին ներկայացրեց InecoPay նորարարական լուծման` բիզնես ոլորտում գրանցած հաջողության պատմությունը։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Ինեկոբանկից, համաժողովի ընթացքում Ինեկոբանկին տրվեց տարածաշրջանի ամենանորարար բանկերի ցանկում ներգրավված լինելու հավաստագիր։

Բանկում տեղեկացրեցին, որ InecoPay-ը պարզ և հարմար լուծում է և՛ վճարողի, և՛ վճարում ընդունողի համար, որի շնորհիվ հաճախորդները ձեռքի տակ եղած սմարթֆոնով կատարում են վճարումներ՝ սքանավորելով վաճառակետերում ներկայացվող QR կոդը, մինչդեռ կազմակերպությունները առանց հավելյալ ներդրումների և ժամանակի վատնման ընդունում են QR կոդի միջոցով վճարումներ, ավելին, ի տարբերություն քարտով վճարումների, գումարը հասանելի է լինում նրանց բանկային հաշվին առավելագույնը մեկ ժամվա ընթացքում։

 «Ինեկոբանկը, հավատարիմ մնալով իր կարգախոսին, շարունակաբար մշակում է հաճախորդամետ, հարմար և հասանելի լուծումներ ինչպես անհատների, այնպես էլ բիզնես հաճախորդների համար։ Ուրախ էինք համաժողովի շրջանակում ներկայացնել Հայաստանում առաջինն իր տեսակով լուծման՝ InecoPay-ի հաջողության պատմությունը՝ մասնավորապես բիզնես հաճախորդների տեսանկյունից։ Հավելեմ, որ արդեն ապահովել ենք բավականին մեծ ծածկույթ, և ակտիվորեն շարունակում ենք ընդլայնել գործընկեր կազմակերպությունների ցանկը: Համաժողովի ընթացքում ունեցանք նաև քննարկումներ տեղի խոշոր բանկերի ներկայացուցիչների հետ վրացական շուկայում նոր ծառայությունների ներդրման և ընդլայման վերաբերյալ», - նշեց Ինեկոբանկի Զարգացման և մարքեթինգի գծով տնօրեն Արեն Նալթակյանը։

---

ԻՆԵԿՈԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ը, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է համալիր բանկային, ինչպես նաև թվային բանկային ծառայություններ անհատներին, ՓՄՁ և խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 23 տարի բանկը տրամադրում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 400 000 հաճախորդի, որոնցից մոտ 150 000-ին` թվային ուղիներով:

Իր գործունեության ընթացքում Ինեկոբանկը մշակել և մատուցել է ոլորտի առաջատար թվային բանկային լուծումներ՝ նպատակ ունենալով ներդնել ամբողջովին նոր բանկային ծառայություններ։

  • 2009թ. առաջինը Հայաստանում ներդրել է «Ապառիկ տեղում» թվայնացված և ամբողջովին ավտոմատացված ծրագիրը, որն ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատել է մինչև մի քանի րոպեի։
  • 2012թ. իր InecoOnline համակարգի շնորհիվ առաջիններից մեկն էր, որ ապահովել է գործարքների կատարումը 24/7 ռեժիմով:
  • 2014թ. ներդրել է InecoMobile բջջային հավելվածը, որն իր հնարավորությունների և օգտագործման պարզության շնորհիվ այսօր ունի ամենաշատ օգտատերերը հայաստանյան ֆինանսական հավելվածների շարքում։
  • 2017թ. բանկն առաջինն էր, որ ներդրել է ամբողջովին ավտոմատացված վարկավորման գործընթաց իր օնլայն և մոբայլ հավելվածների միջոցով: Արդյունքում վարկերը տրամադրվում են հաճախորդներին 24/7 ռեժիմով:
  • 2018թ. առաջինը բանկային համակարգում գործարկել է նորարարական ու ժամանակակից InecoPay վճարային համակարգը: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]