Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցը կանվանափոխվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի

 Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցը կանվանափոխվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Գրիգոր Լուսավորչի փողոցը կանվանափոխվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի ավագանին ձայների 30 կողմ, 7 դեմ և 12 ձեռնպահ համամասնությամբ կողմ քվեարկեց ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի կողմից առաջարկված նախագծին:

Գրիգոր Լուսավորիչը հայ եկեղեցու հոգևոր Հայրերի կողմից դասվել է ավագ սրբերի կարգին, այնուհետև դասվել համաքրիստոնեական սրբերի շարքին:

Նախագծում նշվում է, որ Գրիգոր Լուսավորչի անվամբ կոչված փողոցը ներկայումս չի ընդգրկում «Սուրբ» ածականը, ինչն անհրաժեշտ է շտկել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայ ազգը առաջինն է, որ քրիստոնեությունը ընդունել է որպես պետական կրոն։

Նույն նիստում Երևանի ավագանին բուռն քննարկումների արդյունքում մերժեց Մովսես Խորենացու փողոցի և Մաշտոցի պողոտայի անվանումներով «Սուրբ» բառի ավելացման առաջարկը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]