Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ակադեմիկոս Սեն Արևշատյանի հոբելյանը նշանավորվեց գիտնականին նվիրված գիտաժողովի մեկնարկով

 Ակադեմիկոս Սեն Արևշատյանի հոբելյանը նշանավորվեց գիտնականին նվիրված 
գիտաժողովի մեկնարկով

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Անվանի գիտնական Սեն Արևշատյանի մեծ ավանդը միջնադարյան փիլիսոփայության ուսումնասիրման, Մատենադարանի` որպես գիտական ինստիտուտի կայացման ու զարգացման գործում արժևորելու նպատակով մեկնարկեց երկօրյա Հայագիտական միջազգային գիտաժողով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեծ գիտնականի 90-ամյակին նվիրված գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ մայիսի 22-ին Մատենադարանում:

«Զեկույցների մեծ մասը նվիրված է հայ փիլիսոփայական մտքին, միջնադարյան հայ  փիլիսոփաների երկերին, դրանց ուսումնասիրությանը և այսօր փիլիսոփայական բնագրերի ուսումնասիրվածության աստիճանին, ինչը կարևոր է այդ ուղղությամբ հետագա անելիքները ճշգրտելու և ուղենշելու առումով»,-նշեց  Մատենադարանի գիտական քարտուղար Վահե Թորոսյանը:

Նա շեշտեց, որ գիտաժողովը նաև նպատակ ունի երիտասարդների շրջանում խթանել հայ փիլսոփայական մտքի ուսումնասիրման բնագավառում նոր ուսումնասիրություններ կատարելուն, այն միտված է խթանելու, ոգևորելու երիտասարդներին, որովհետև հատկապես միջնադարյան շրջանի  բնագրերը քիչ են ուսումնասիրվում:

Փիլիսոփայական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, Սեն Արևշատյանի ուսանող Կառլեն Միրումյանի խոսքով` Արևշատյանը հրաշալի մարդ էր, հրաշալի գիտնական, որը խրախուսում էր ուսանողներին առաջ գնալ, կայանալ որպես անհատներ և գիտնականներ: «Նա ինձ հետ շատ հաճախ էր հաղորդակցվում համալսարանում, բայց իմ ավարտելուց հետո, ասես դադարեց կապը: Իրականում անտարբեր չէր, ուղղակի սիրում էր կողքից հետևել մեր հաջողություններին»,- ասաց նա:

Մատենադարանի տնօրեն  Վահան Տեր-Ղևոնդյանը հիշեցրեց, որ այս տարի լրանում է Մատենադարանի՝ որպես գիտահետազոտական  ինստիտուտի, հիմնադրման վաթսուն տարին, և այդ բոլոր տարիներին Սեն Արևշատյանի  աշխատանքային կենսագրությունն անբաժանելի է Մաշտոցյան Մատենադարանից: Դեռևս 1950-ականներին վերջին նա մի խումբ նվիրյալների հետ դարձավ Մատենադարանի կերտողներից ու առաջատար հետազոտողներից մեկը և նպաստեց այդ կառույցի զարգացմանն ու բարգավաճմանը:

Գիտաժողովի բոլոր նյութերը նվիրված էին միջնադարյան հայ փիլիսոփայությանը, պատմությանը և մշակույթին: Զեկույցներով հանդես եկան հայ և օտար անվանի գիտնականներ:

Գիտաժողովն իրականացնում է Մաշտոցյան Մատենադարանը ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի հետ համատեղ:

Սեն Արևշատյանը ծնվել է 1928 թվականի հունվարի 7-ին Ջրառատում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: 1951-Եղել է Հայաստանի ԳԱԱ փիլիսոփայության և պատմության ֆակուլտետի ասպիրանտ: Աշխատել է ակադեմիայի ինստիտուտում որպես կրտսեր, ապա` ավագ գիտաշխատող: 1959-ից Երևանի Մատենադարանում աշխատել է որպես հին ձեռագրերի ուսումնասիրման և հրատարակման բաժնի վարիչ: Եղել է Մատենադարանի տնօրենը: Նրա հիմնական աշխատություններն են «Փիլիսոփայական գիտության ձևավորումը հին Հայաստանում», «Գրիգոր Տաթևացու փիլիսոփայական հայացքներ» աշխատությունները, Դավիթ Անհաղթի «Քննական բնագրերի» հրատարակությունը, որը նաև թարգմանել է աշխարհաբար և ռուսերեն: Ունի ավելի քան 150 գիտական աշխատություն, բնագրեր, մենագրություններ, թարգմանություններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]