Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հունիս

Ռուսաստանաբնակ հայ եղբայրները շուրջ 100 միլիոն դրամի ներդրում են կատարել Կոտայքի մարզում


ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում բնակվող եղբայրներ Սերգո և Սամվել  Ստեփանյանները շուրջ 100 մլն. դրամի ներդրում են կատարել Հայաստանում: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նրանք ֆինանսավորել են Կոտայքի մարզի Նոր Երզնկա համայնք տանող 3 կմ ճանապարհի կառուցումը, որը անկախացումից ի վեր չէր վերանորոգվել:

Ճանապարհի հանդիսավոր բացումը տեղի կունենա մայիսի 24-ին՝ ժամը 12:00-ին: Բացմանը կմասնակցեն մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:

Սերգո Ստեփանյանը Տյումենի «УК  АРСИБ-Агро» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն է: 

Սամվել Ստեփանյանը Տյումենի մարզի «Հայաստան» հայկական մշակութալուսավորչական հասարակական կազմակերպության խորհրդի անդամ է: Նա մշակել է հասարակական կազմակերպության զարգացման հեռանկարային ծրագիրը մինչև 2021թ.: Ծրագրի ռազմավարության շրջանակներում բացվել է  Տյումենի Մեսրոպ Մաշտոցի անվան հայկական մշակույթի կենտրոնը, որտեղ սովորում են ավելի քան 200 հայ մանուկներ և երիտասարդներ: 2016թ. մայիսից «ՌՈՍԱՐՄ» ոչ առևտրային կազմակերպության նախագահն է, որը ստեղծվել է Ռուսաստանի և Հայաստանի միջև գործարար ու մշակութային կապերի ամրապնդման նպատակով:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ