Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Ավստրիայի թվայնացման և գործարար կապերի դաշնային նախարարության գլխավոր քարտուղարի հետ

ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Ավստրիայի թվայնացման և գործարար կապերի 
դաշնային նախարարության գլխավոր քարտուղարի հետ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը հանդիպել է Ավստրիայի թվայնացման և գործարար կապերի դաշնային նախարարության գլխավոր քարտուղար Միխայել Էստերլի (Michael Esterl) հետ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով Հայաստանի դեսպանին՝ Միխայել Էստերլը կարևորել է երկկողմ առևտրատնտեսական համագործակցության խորացման, տնտեսական կապերի աշխուժացման ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկումը: 

Միխայել Էստերլը, հակիրճ ներկայացնելով Ավստրիայի թվայնացման և գործարար կապերի դաշնային նախարարության գործառույթների շրջանակը, ավստրիական կողմի պատրաստակամությունն է հայտնել խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը թվայնացման և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով:

Դեսպան Արմեն Պապիկյանը կարևորել է համակարգված և ակտիվ աշխատանքների իրականացումը՝ ուղղված երկկողմ առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը: Նա տեղեկացրել է, որ Հայաստանում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները ներդրումների ներգրավման, ներդրումային ծրագրերի իրականացման համար՝ կարևորելով ավստրիական բիզնեսի ներկայությունը Հայաստանում: Դեսպանը համառոտ ներկայացրել է նաև Հայաստանի բիզնես գրավչության մանրամասները։ Այս առումով դեսպան Պապիկյանը նշել է, որ Հայաստանը, հանդիսանալով ԵԱՏՄ անդամ երկիր, միաժամանակ օգտվում է ԵՄ-ի հետ GSP+ առևտրային ռեժիմից։ Ավելին՝ հայ-իրանական սահմանին գործում է ազատ տնտեսական գոտի, ինչը Հայաստանն էլ ավելի գրավիչ է դարձնում օտարերկրյա ներդրողների համար:

Երկկողմ տնտեսական օրակարգի ձևավորման նպատակով, երկուստեք կարևորվել է Հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական խառը հանձնաժողովի գործունեությունը, ինչպես նաև պաշտոնական մակարդակով երկկողմ շփումները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]