Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Կիրականացվեն գյուղական տուրիզմի զարգացման նոր ծրագրեր

Կիրականացվեն գյուղական տուրիզմի զարգացման նոր ծրագրեր

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԿԲԱ ֆեդերացիան և ‹‹Գերմանիայի բնության պահպանության միության›› (NABU) հայաստանյան մասնաճյուղն ամփոփեցին մարտ ամսին համատեղ հայտարարած դրամաշնորհային մրցույթի արդյունքները: Դրամաշնորհի տրամադրման նպատակը Հայաստանում գյուղական տուրիզմի զարգացմանը նպաստելն է:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկից, հայտարարված մրցույթին հայաստանյան տարբեր մարզերից դիմել են շուրջ 522 անհատ և կազմակերպություն` ներկայացնելով գյուղական տուրիզմի զարգացման վերաբերյալ իրենց ծրագրերը:  

Ստացված հայտերի ամփոփման արդյունքում որոշվել է աջակցություն ցուցաբերել 5  ծրագրի, որոնց իրականացմամբ Հայաստանի մի քանի մարզերում՝ Շիրակում, Գեղարքունիքում,  Վայոց ձորում և Սյունիքում գտնվող  5 տարբեր գյուղերում հնարավոր կլինի խթանել գյուղական տուրիզմի զարգացումը՝ զբոսաշրջիկներին տրամադրվող ծառայությունների որակական և քանակական աճի շնորհիվ:  

 ‹‹Մեր առաքելությունը միայն ֆինանսական ծառայություններ տրամադրելու մեջ չէ: Մենք ձգտում ենք Հայաստանում տնտեսության՝ հատկապես համայնքներում մեր դերն ունենալ նրանց զարգացման գործում: Ունենալով NABU-ի նման լավ գործընկեր, հպարտությամբ կարող ենք նշել, որ  մենք այդ ճանապարհով էլ շարժվել ենք և նպաստում ենք համայնքների զարգացմանը»,-իր խոսքում նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

 

ԱԿԲԱ ֆեդերացիան ստեղծվել է 2017թ.-ին, որի նպատակն է խթանել Հայաստանում նորարարական գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացմանը:  

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և NABU-ի համագործակցությունը մեկնարկել է 2015թ.-ին:

Մանրամասն՝ տեսանյութում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]