1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Հայաստանի Փոքրիկ երգիչներ» -ի շենքի վերականգման հետ կապված քաղաքապետարանն արել է առավելագույնը. Մարության

«Հայաստանի Փոքրիկ երգիչներ» -ի շենքի վերականգման հետ կապված 
քաղաքապետարանն արել է առավելագույնը. Մարության

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամի 23 հասցեում՝ «Հայաստանի Փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքի վերականգնման հետ կապված քաղաքապետարանն արել է իր լիազորությունների սահմաններում  հնարավոր ամեն ինչ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի ավագանու հերթական նիստում, պատասխանելով «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հարցին,  ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նա նշեց, որ քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանն արել է առավելագույնը «Փոքրիկ երգիչներ»-ի համար նոր տարածք գտնելու ուղղությամբ:

«Արամի 23-ն ու բոլոր պատմամշակութային հուշարձանները մեր ուշադրության կենտրոնում են և ուզում եմ ասել, որ այս առումով մենք անում ենք առավելագույնը»,-հավելեց քաղաքապետը:

Մայիսի 15-ին Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն իր ասուլիսում հայտարարել էր, որ Արամի 23 հասցեում՝ «Հայաստանի Փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքի պատի փլուզումից հետո ոչ մի աշխատանք չի կատարվել:  Մեսչյանը նշել էր, որ իրենք այլևս ոչ մի իրավասություն չունեն կառույցի հետ կապված և գնդակը մշակույթի նախարարության դաշտում է:

 «Հայաստանի Փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքի պատը փլուզվել էր հունվարի 11-ին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]