Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Յունկերը հորդորել Է եվրոպացիներին՝ «թիկունք դարձնել» աջ արմատականներին

Յունկերը հորդորել Է եվրոպացիներին՝ «թիկունք դարձնել» աջ արմատականներին

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը Եվրախորհրդարանի՝ մայիսի 23-26-ին կայանալիք ընտրությունների նախաշեմին հորդորել Է եվրոպացիներին՝ «թիկունք դարձնել» աջ արմատականներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: ԵՄ-ի երկրներում անցկացվող հարցումները ցույց են տալիս, որ եվրոպացիների շրջանում զգալիորեն իջել Է վստահության մակարդակը հանրակցության եւ նրա ինստիտուտների նկատմամբ: Միաժամանակ կտրուկ ուժեղացել Է քաղաքական այն ուժերի ակտիվությունը, որոնք հանդես են գալիս ազգայնական եւ հակագլոբալիստական դիրքերից:

«Ընտրությունների օրը կարելի Է օգտագործել այն վտանգին թիկունք դարձնելու համար, որը բխում Է աջից»,-մայիսի 22-ին Յունկերի խոսքը մեջբերել Է Politico թերթի եվրոպական հրատարակությունը: Ավելի վաղ Յունկերն ասել Է, թե որ կուսակցությունները կարող են իրենց հիրավի ժողովրդական անվանել: ԵՄ-ի գործադիր կոլեգիայի ղեկավարի կարծիքով, «դուք ժողովրդական կուսակցություն եք, եթե ստանում եք ընտրողների ձայների 30 տոկոսը, դրանից պակասի դեպքում դուք պարզապես կուսակցություն եք»: Դիտորդների կարծիքով՝ դրանով իսկ Յունկերը ցանկացել Է ընտրողներին համոզել՝ քվեարկելու ԵՄ-ի առաջատար քաղաքական ուժի՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության օգտին, որը նա ինքը ներկայացնում Է: Եվրախորհրդարանը ԵՄ-ի միակ ընտրովի ինստիտուտն Է: Միավորված Եվրոպայի, ներառյալ ԵՄ-ից դուրս եկող Մեծ Բրիտանիայի մոտավորապես 430 մլն քաղաքացիներ պետք Է ընտրեն ԵԽ-ի 751 պատգամավորների, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]