Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Վրաստանի Գերագույն դատարանն ուժի մեջ թողեց Սահակաշվիլիի դատավճիռը

Վրաստանի Գերագույն դատարանն ուժի մեջ թողեց Սահակաշվիլիի դատավճիռը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Գերագույն դատարանը չի բավարարել նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի պաշտպանության հայցը Թբիլիսիի վերաքննիչ դատարանի դատավճիռը չեղարկելու մասին, որը ենթադրում Է երեք տարվա բանտարկություն «Վրաստանի միացյալ բանկի» աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է երկրի Գլխավոր դատախազությունը:

«Վրաստանի Գերագույն դատարանի 2019 թվականի մայիսի 21-ի վճռի համաձայն՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի եւ նրա փաստաբանի վճռաբեկ գանգատը Թբիլիսիի վերաքննիչ դատարանի 2018 թվականի հուլիսի 18-ի վճռի առնչությամբ… բավարարված չԷ»,- ասված Է հայտարարության մեջ: Վրաստանի Գլխավոր դատախազությունը 2014 թվականին Սահակաշվիլիին հեռակա կարգով առաջադրել Է մեղադրանքներ մի քանի քրեական գործերով. անձնական կարիքների համար պետական միջոցների վատնում, 2007 թվականի նոյեմբերի 7-ի ակցիայի ցրման գործում պաշտոնեական լիազորությունների վերազանցում, խորհրդարանի պատգամավոր Գելաշվիլիի ծեծում եւ 2006 թվականին Գիրգվլիանիի սպանություն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]