Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունիս

Մեկնարկել է Երևանի ավագանու հերթական նիստը. ՈւՂԻՂ


ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքապետարանում մայիսի 22-ին մեկնարկել է Երևան քաղաքի ավագանու 2-րդ նստաշրջանի 4-րդ նիստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստի օրակարգում 14 հարց է ընդգրկված:

Հարցերից երեքը վերաբերվում է մայրաքաղաքի Մաշտոցի, Գրիգոր Լուսավորչի և Մովսես Խորենացու  փողոցները սրբերի անուններով անվանափոխելու առաջարկը, որը ներկայացրել է ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:

Երևան քաղաքի ավագանին  համաձայնություն կտա նաև ֆիզիկոս, դոկտոր, պրոֆեսոր Պետրոս Բեզիրգանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Չարենցի փողոց հ. 4 հասցեում փակցնելու , իսկ ակադեմիկոս Լևոն Փիրուզյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Տերյան փողոց հ. 62 հասցեում փակցնելու համար։




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ