Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը Թուքիային երկու շաբաթ Է տվել Ս-400-ի գնումից հրաժարվելու համար. CNBC

ԱՄՆ-ը Թուքիային երկու շաբաթ Է տվել Ս-400-ի գնումից հրաժարվելու համար. CNBC
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը պահանջում Է, որ Թուրքիան երկու շաբաթվա ընթացքում հրաժարվի ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրների (ԶՀՀ) գնումից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CNBC-ն՝ վկայակոչելով իրադրությանը ծանոթ աղբյուրներ:
Վաշինգտոնը պնդում Է, որ Մոսկվայի հետ գործարքը Անկարան չեղյալ հայտարարի մինչեւ հունիսի առաջին շաբաթվա վերջը: Ս-400-ի փոխարեն Թուրքիան պետք Է ամերիկյան «Պետրիոտ» հակահրթիռային պաշտպանության համակարգ գնի:
Եթե Թուրքիայի իշխանությունները հրաժարվեն դա անել, երկիրն ստիպված կլինի դուրս գալ հինգերորդ սերնդի F-35 կործանիչների արտադրության ծրագրից: Թուրքիան չի ստանա արդեն պատվիրված 100 ինքնաթիռները եւ կարող Է ենթարկվել պատժամիջոցների ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի կողմից:
Պետդեպարտամենտում CNBC-ի աղբյուրը հավաստել Է, որ դա ԱՄՆ-ի վերջնական պահանջն Է: Եթե Թուրքիան այն չկատարի, երկրին բացասական լուրջ հետեւանքներ են սպասում: Գերատեսչությունում ընդգծել են, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք Է գնեն ռազմական տեխնիկա, որը համատեղելի Է դաշինքի մյուս համակարգերի հետ, իսկ ռուսական Ս-400-ները չեն համապատասխանում այդ ստանդարտներին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]