Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հունիս

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 52 դեպք


ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 20-ից 21-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 52 դեպք, այդ թվում՝ 1-ը նախկինում կատարված։ 
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 10, խարդախության 9, մարմնական վնասվածք հասցնելու 8, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և արդարադատության իրականացմանը խոչընդոտելու 2-ական, կողոպուտի, շորթման, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, գույքի անզգուշությամբ վնասման, սնանկության ընթացքում անօրինական գործողությունների, առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիքի, սպանության սպառնալիքի, ծեծի ու ավտոմեքենայի նույնականացման համարի կեղծիքի 1-ական դեպք: 

Հայտնաբերվել է 4 անհետ կորած, կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ