Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հունիս

ՀՀ դեսպանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի Հայաստանի հետ միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահի հետ


ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը մայիսի 21-ին ընդունել է Հունաստանի խորհրդարանի՝ Հունաստան-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Էլենի Ստամատակիին (Eleni Stamataki):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով հյուրին՝ դեսպան Չարչօղլյանը կարևորել է Հայաստանի և Հունաստանի խորհրդարանների միջև համագործակցության բարձր մակարդակը՝ ընդգծելով օրենսդիր մարմինների բարեկամական խմբերի ակտիվ գործունեության կարևորությունը՝ որպես երկկողմ համագործակցության կարևոր բաղադրիչ:

«Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Էլենի Ստամատակին, իր հերթին անդրադարձավ երկու երկրների խորհրդարանների միջև ձևավորված սերտ համագործակցությանը և կարևորեց դրա հետագա ամրապնդման ու խորացման անհրաժեշտությունը:

Զրուցակիցները քննարկեցին հայ-հունական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև մտքեր փոխանակեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի վերաբերյալ:

Դեսպան Չարչօղլյանը զրուցակցին մանրամասն ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի մոտեցումները:

Զրուցակիցներն անդրադարձան նաև միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում երկու երկրների պատվիրակությունների փոխաջակցության և երկու խորհրդարանների բարեկամության խմբերի համագործակցության ընդլայնման հեռանկարին»,- նշված է հաղորդագրության մեջ:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ