Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզպետին ներկայացրեց  մոդուլային տուրիստական ավանի կառուցման  ծրագիրը

Գեղարքունիքի մարզպետին ներկայացրեց  մոդուլային տուրիստական ավանի 
կառուցման  ծրագիրը

ԳԱՎԱՌ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց  «Մոդուլար Կոնստրուկցիոն » ընկերության տնօրեն Ակիմ Պողոսյանին, ով հանդիպման ընթացքում ներկայացրեց իրենց կազմակերպության կողմից Գեղարքունիքի մարզում նախատեսվող մոդուլային տուրիստական ավանի կառուցման ծրագիրը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ, ըստ Ակիմ Պողոսյանի, ընկերությունը, որը ստեղծվել է կես տարի առաջ, գործունեություն է ծավալում Երեւանում, Լոռու եւ Տավուշի մարզերում՝ իրականացնելով կառույցներ թեթեւ կոնստրուկցիաներով: §Մենք նախատեսում ենք Սեւանա լճի ափին կառուցել մոդուլային տուրիստական ավան, որը կհանդիսանա էկոտուրիզմի կենտրոն Գեղարքունիքի մարզում: Համաձայն նախագծի գաղափարի՝ այն կառուցվելու է փայտե կամ մետաղական կոնստրուկցիաներով ու եվրապանելներով: Ծրագրի նախագծային արժեքը կազմում է 4,5 միլիոն ԱՄՆ դոլար: Մենք հանդիպում ունեցել ենք §Սեւան Ազգային պարկ»-ի տնօրինության հետ՝ քննարկելով տարածքի ընտրության ու հատկացման խնդիրը: Տուրիստական ավանը տարածվելու է 4 հեկտարի վրա: Այն կառուցվելու է ամենասեղմ ժամկետներում, քանի որ շինարարության համար օգտագործվելու են միայն թեթեւ կոնստրուկցիաներ, իսկ կառույցը սեյսմիկ տեսանկյունից լինելու է բացառապես անվտանգ: Մենք պատրաստ ենք թեթեւ կոնստրուկցաներով կառուցել նաեւ բուժամբուլատորիաների կամ բնակելի, ինչպես նաեւ փոքր  դպրոցական շենքեր: Եվ այս խնդիրներում ակնկալում ենք համագործակցություն Գեղարքունիքի մարզպետարանի հետ»-ներկայացրեց Ակիմ Պողոսյանը:

Հավանություն տալով ներկայացված ծրագրի գաղափարին՝ մարզպետ Գնել Սանոսյանը միաժամանակ կազմակերպության հետ համագործակցության պատրաստակամություն հայտնեց: §Ինձ դուր եկավ ծրագրի գաղափարը, որը մեր կողմից կստանա համապատասխան աջակցություն: Այժմ կառավարությունը ստեղծում է մի հարթակ, որտեղ ներկայացվում են ներդրումային ծրագրերի նախագծերը: Այս նախագիծը մեր կողմից կներկայացվի այդ հարթակում: Մյուս կողմից մենք §Սեւան Ազգային պարկ»-ի հետ համատեղ կհստակեցնենք թե կառուցապատման տարածքը, թե հողհատկացման կարգը, որը կարող է տրվել ինչպես մրցույթով, այնպես էլ՝ ՀՀ կառավարության որոշմամբ, եթե տվյալ ծրագիրը դիտվում է արդյունավետ: Մեզ մնում է համատեղ այս նախագիծը դարձնել ամբողջական փաթեթ՝ ՀՀ կառավարության ուշադրությանը  ներկայացնելու համար», -նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]