Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հունիս

ԱՄՆ Կոնգրեսում կայացել է ԼՂ հակամարտության հրադադարի հաստատման 25- ամյակին նվիրված միջոցառում


ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կոնգրեսում տեղի է ունեցել ԼՂ հակամարտության հրադադարի հաստատման 25-ամյակի կապակցությամբ միջոցառում, որը կազմակերպել էր Հայկական հարցերի հանձնախմբի և Ականազերծման հարցերի հանձնախմբի կողմից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Միջոցառմանը խոսքով հանդես եկավ Հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ և Ականազերծման հարցերի հանձնախմբի հիմնադիր համանախագահ, կոնգրեսական Ջեքի Սփիրը, ով անդրադարձավ Արցախում ականազերծման գործընթացի կարևորությանը` նշելով, որ շարունակելու է Հանձնախմբերի շրջանակում աջակցել վերոնշյալ առաքելություններին Արցախում և ամբողջ աշխարհում:

Դեսպան Ներսեսյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց կոնգրեսական Սփիրին միջոցառումը կազմակերպելու համար, ինչպես նաև բարձր գնահատեց Հայկական հարցերի և Ականազերծման հարցերի հանձնախմբերի գործունեությունը: Դեսպան Ներսեսյանն ընդգծեց հակամարտության տևական կարգավորման նպատակով Լեռնային Ղարաբաղի լիարժեք ներգրավվածության անհրաժեշտությունը` կարևորելով նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ԱՄՆ միջնորդական ջանքերն` ուղղված հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Դեսպանն իր երախտագիտությունը հայտնեց նաև Արցախում ականազերծում իրականացնող «Հալո Թրաստ» կազմակերպության ներկայացուցիչներին: Միջոցառումն ուղեկցվեց Արցախում «Հալո Թրաստ» (Halo Trust) կազմակերպության գործունեությանը նվիրված նկարների ցուցահանդեսով»,- նշված է հաղորդագրության մեջ։:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ