Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արայիկ Հարությունյանը հիմնական դպրոցների տնօրենների հետ քննարկել է առաջին դասարանցիների ընդունելության հարցեր. առցանց հերթագրվել է 11 հազարը

Արայիկ Հարությունյանը հիմնական դպրոցների տնօրենների հետ քննարկել է առաջին 
դասարանցիների ընդունելության հարցեր. առցանց հերթագրվել է 11 հազարը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական հանրակրթական դպրոցներում առցանց տարբերակով հերթագրված առաջին դասարան հաճախելու իրավունք ունեցող երեխաների ծնողները կարող են հայտագրումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում պահանջվող փաստաթղթերը ներկայացնել դպրոց: Դպրոցները պարտավոր են յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունել փաստաթղթերը, ընդ որում տեղեկանք պոլիկլինիկայից (26 ձև) և բնակավայրից ԿԳ նախարարության հաստատած կարգով նախատեսված չէ: Այս և առցանց հայտագրման համակարգի ներդրմանն առնչվող մի շարք այլ հարցեր են  քննարկվել Երևանի Պուշկինի անվան  թիվ 8 հիմնական դպրոցում` մայրաքաղաքի հիմնական դպրոցների տնօրենների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, դիմելով հանդիպմանը ներկա տնօրեններին` ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ կրթության ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները հրապարակային են,  թափանցիկ և նպատակ ունեն հավասար պայմաններ ապահովել բոլոր ծնողների, երեխաների և դպրոցների համար. «Առցանց համակարգի ներդրման շնորհիվ բազմաթիվ դպրոցներ այս տարի ավելի շատ աշակերտներ են ընդունել, քան նախորդ տարիներինՈրոշ դպրոցներում լիցենզիայով սահմանված տեղերը սպառվել են: Հարգելի տնօրեններ, ես հորդորում եմ բոլորիդ ստանձնել պատասխանատվություն այս համընդհանուր բարեփոխման համար` ձեզ դիմած քաղաքացիներին բացատրել կարգը, ասել, որ եթե Ձեր դպրոցում տեղերը սպառված են, ուրեմն պետք է դիմել հարևան դպրոց, որտեղ ազատ տեղեր կան,- նշել է նախարարը և հավելել,-պետք է ընդունել, հասկանալ, որ այս համակարգով անհատական մոտեցումը, հատուկ վերաբերմունքը որևէ մեկի նկատմամբ բացառվում է: Սա պետական անշրջելի քաղաքականություն է»:

Նրա խոսքով` վերջին օրերին նախարարությունը ստացել է ահազանգեր, որ որոշ դպրոցներում առաջին դասարանցիների փասատթղթերը չեն ընդունել`  տարբեր պատճառաբանություններով: Արայիկ Հարությունյանը հորդորել է արհեստական խոչընդոտներ չստեղծել և յուրաքանչյուր աշխատանքային օր ծնողներից ընդունել փաստաթղթերը:  Նախարարը նաև տեղեկացրել է, որ համակարգի ներդրման արդյունքում արդեն ավելի քան 11 հազար աշակերտ է հերթագրվել` ակնկալվող 13 հազարից: Խնդիրներ առաջացել են 0,7-1 տոկոսի մոտ: Բոլոր դեպքերն այժմ նախարարությունում  քննարկվում են և կտրվեն հստակ լուծումներ: Հանդիպմանը ներկա տնօրենները նշել են, որ առցանց համակարգի ներդրումն անհամեմատ հեշտացրել է իրենց գործը. «Ես երբեք առաջին դասարանցիների ընդունելության շրջանում այսքան հանգիստ և խաղաղ չեմ եղել, որքան այս տարի: Մենք առցանց ընդունելության  հետ կապված որևէ բարդություն չենք ունեցել և անկեղծորեն շատ շնորհակալ ենք նախարարությանը` այս համակարգի ներդրման համար»,- իր խոսքում նշել է Ա. Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցի տնօրեն Գ. Սարուխանյանը:

Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, ով ևս իր խոսքում նշել է, որ Երևանի քաղաքապետարանն ապահովում է կրթության ոլորտում նախարարության մշակած քաղաքականության իրագործումը:

Հանդիպման ավարտին նախարար Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել` նշելով, որ նոր համակարգի ներդրման փուլում համագործակցությունը տնօրենների մեծ մասի հետ արդյունավետ է եղել:      


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]