Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Իմ քայլը» ԱԺ լիագումար նիստում կառաջարկի ստեղծել Ապրիլյան պատերազմի հետ կապված քննիչ հանձնաժողով

«Իմ քայլը» ԱԺ լիագումար նիստում կառաջարկի ստեղծել Ապրիլյան պատերազմի հետ 
կապված քննիչ հանձնաժողով

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Ազգային ժողովի առաջիկա լիագումար նիստում ջրօգտագործման և 2016թ. Ապրիլյան պատերազմի հետ կապված քննիչ հանձնաժողովներ ստեղծելու առաջարկ կանի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Իմ քայլը» խմբակցության փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Առաջիկա լիագումար նիստի ընթացքում արդեն հարցը կդնենք ջրօգտագործման հետ կապված քննիչ  հանձնաժողով ստեղծելու, ինչպես նաև՝ 2016թ. Ապրիլյան պատերազմի հետ կապված քննիչ հանձնաժողով ստեղծելու առումով: Քննիչ հանձնաժողովը հենց լինելու է Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովը, նրանք կտեղեկացնեն, թե ինչպես է լինելու: Եթե անհրաժեշտություն տեսնեն ներգրավելու այլ անձանց, և օրենքը դա թույլ տա, ես վստահ եմ, որ քննիչ հանձնաժողովը կգնա այդ քայլին»,- ասաց Մակունցը:

Մայիսի 20-ին հրավիրած խորհրդակցության ընթացքում Փաշինյանը հայտարարել էր, որ հասունացել է ժամանակը՝ 2016թ. Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու և բոլորին հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]