Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իրաքը պատվիրակություններ կուղարկի Իրան եւ ԱՄՆ՝ թուլացնելու լարվածությունն այդ երկրների միջեւ. Al Sumaria

Իրաքը պատվիրակություններ կուղարկի Իրան եւ ԱՄՆ՝ թուլացնելու լարվածությունն այդ երկրների միջեւ. Al Sumaria

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի վարչապետ Ադել Աբդել Մահդին մայիսի 21-ին հայտարարել Է, որ իր երկիրը մտադիր Է պատվիրակություններ ուղարկել Իրան եւ ԱՄՆ՝ թուլացնելու այդ երկու պետությունների միջեւ առաջացած լարվածությունը: Վարչապետի խոսքը մեջբերել Է Al Sumaria հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք պատվիրակություններ կուղարկենք Թեհրան եւ Վաշինգտոն, որպեսզի վերջ դնենք նրանց միջեւ լարվածությանը,-ասել Է Մահդին:-Ամերիկացի եւ իրանցի պաշտոնատարները հավաստիացրել են մեզ, որ պարերազմ չեն ցանկանում»: Նա նշել Է, որ Իրաքն արդեն Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ որպես միջնորդ Է հանդես գալիս՝ փորձելով լուծել կողմերի միջեւ առկա ճգնաժամը:
Վարչապետը հավելել Է, որ ճգնաժամի կարգավորման սցենարների հարցում Բաղդադի դիրքորոշումը «շատ մոտ Է եվրոպականին»:
Եվրոպայի երկրները կոչ են անում Վաշինգտոնին եւ Թեհրանին՝ ցուցաբերել զսպվածություն եւ գոյություն ունեցող տարաձայնությունները լուծել դիվանագիտական ճանապարհով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]