Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Վարուժան Ներսեսյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Մարի Ռոյսի հետ

Վարուժան Ներսեսյանը հանդիպում է ունեցել  ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Մարի 
Ռոյսի հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը մայիսի 17-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի` կրթության ու մշակույթի հարցերով տեղակալ Մարի Ռոյսի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, դեսպան Ներսեսյանը պետքարտուղարի տեղակալ Ռոյսին ներկայացրել է վերջին շրջանում ԱՄՆ-ում հայ հասարակությանն ու մշակույթին նվիրված միջոցառումների, այդ թվում` Սմիթսոնիան «Ֆոլքլայֆ» փառատոնի հայկական ծրագրի (որին նաև մասնակցել է Մարի Ռոյսը) ու Մետրոպոլիտան թանգարանի աննախադեպ «Հայաստան» ցուցադրության արդյունքները: Նա նաև խոսել է 2020-2021թթ. համար նախատեսվող մի շարք մշակութային նախաձեռնությունների, այդ թվում` 2020թ. Վաշինգտոնի ազգային տաճարի ու PostClassical նվագախմբի հետ համատեղ կազմակերպվելիք «Նռան գույնը. հայկական ոդիսական» փառատոնի մասին:

Պետքարտուղարի տեղակալ Ռոյսն ու դեսպան Ներսեսյանը քննարկել են Հայաստանի ներգրավվածությունը ԱՄՆ պետքարտուղարության կողմից իրականացվող կրթական ծրագրերին («Ֆուլբրայթ» ուսանողական ծրագիր, Օտարերկրյա այցելուների առաջնորդության ծրագիր, Ապագա առաջնորդների փոխանակման ծրագիր, և այլն), ինչպես նաև ԱՄՆ-ում ուսանող ՀՀ քաղաքացիների թվաքանակի ավելացման հնարավորությունները, ֆինանսավորման ու կրթաթոշակների լրացուցիչ աղբյուրները և որոշակի ոլորտներում կրթական համագործակցության ընդլայնման ուղիները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]