Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԵԽԽՎ համազեկուցողները հայտարարություն են տարածել դատարանների արգելափակման և դատաիրավական բարեփոխումների առնչությամբ

 ԵԽԽՎ համազեկուցողները հայտարարություն են տարածել դատարանների 
արգելափակման և դատաիրավական բարեփոխումների առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցողներ Յուլիա Լովոչկինան և Անդրեյ Շիրցելը հայտարարություն են տարածել դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչի առնչությամբ՝ անդրադառնալով նաև Դատական բարեփոխումների անհրաժեշտության մասին վարչապետի հայտարարությանը:

«Քաղաքական շահագրգիռ կողմերը պետք է զերծ մնան գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես ճնշում դատական իշխանության նկատմամբ: Դատական իշխանության անկախությունը օրենքի գերակայության նախապայման է, և օրենքի գերակայությունը լավագույնս ապահովվում է քաղաքական դերակատարների միջամտության բացակայությամբ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում են համազեկուցողները:

Նրանք նկատում են դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության դեռևս ցածր մակարդակը:

«Դատական բարեփոխումներն առաջնահերթություն են մնում, և մենք ողջունում ենք դատական համակարգի բարեփոխման՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտած հանձնառությունը, հատկապես՝ կոռուպցիայի դեմ պայքարի հետ կապված, ինչպես նաև այդ հարցում Եվրոպայի խորհրդի հետ համագործակցելու նրա ցանկությունը»,-նշված է հայտարարությունում:

Նիկոլ Փաշինյանը մայիսի 19-ին կոչ էր արել մայիսի 20-ին  արգելափակել դատարանների մուտքերն ու ելքերը։ Կառավարությունում հրավիրած խորհրդակցության ընթացքում ՀՀ վարչապետը հայտարարեց դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու անհրաժեշտության մասին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]