1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Երիտասարդը միլիարդատեր Է դարձել՝ ԴՆԹ-ի թեստ անելով եւ իմանալով, թե ով Է եղել իր իսկական հայրը

Երիտասարդը միլիարդատեր Է դարձել՝ ԴՆԹ-ի թեստ անելով եւ իմանալով, թե ով Է եղել իր իսկական հայրը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի Քոռնուոլ քաղաքից 31 տարեկան բանվոր Ջորդան Էդլարդ-Ռոջերսը կալվածք եւ դրան կից 6,2 քառակուսի կիլոմետր տարածք Է ժառանգել՝ ֆերմերական ու որսորդական տնակներով: Եթե երիտասարդը ցանկանա վաճառել իր ժառանգությունը, ապա նա վաճառքից կստանա 50 մլն ֆունտ: Բայց հազիվ թե նրան շատ անհրաժեշտ լինի փողը. ի հավելումն կալվածքի, Ջորդանը շաբաթական ստանալու Է հազար ֆունտ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այն, որ արիստոկրատ Չառլզ Ռոջերսն իր հայրն Է, Ջորդանը վաղուց Էր կասկածում: Դեռ 18 տարեկան հասակում նա Չառլզին խնդրել Էր հայրությունը պարզելու թեստ անցկացնել, բայց արիստոկրատը միայն ձեռքն Էր թափ տվել եւ տղային ուղարկել բոլոր հարցերը լուծելու փաստաբանների միջոցով: Այդ պահին Ջորդանը դրա ժամանակը չուներ, եւ նա հետ Է կանգնում դրանից, գրում Է The Sun-ը:

Հաջորդ մի քանի տարիներին նա նամակներ Էր ուղարկում նույն խնդրանքներով, բայց դրանք անտեսվում Էին: Որոշելով ամեն ինչ իր ձեռքը վերցնել, Ջորդանն ինքն Է ԴՆԹ-ի թեստ պատվիրում, եւ պարզվում Է, որ այն դրական Է: Իսկ որոշ ժամանակ անց նրա հետ կապվում են Չառլզի փաստաբանները. պարզվում Է, որ 62-ամյա արիստոկրատը մահացել Է թմրանյութերի գերդոզավորումից, որոնք նա չարաշահում Էր կյանքի վերջին տարիներին: «Բոլորն ասում են, թե ոնց Է բախտս բերել՝ ստանալ այդքան փող: Բայց ես այդ բոլոր փողերը կտայի, միայն թե ավելի լավ ճանաչեի հորս: Գուցե՝ եթե մենք միասին լինեինք, նրա կյանքն այլ կերպ դասավորվեր»,-ասել Է Ջորդանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]