Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վեթթինգի պրոցեսը վերաբերում է անխտիր բոլոր դատավորներին. Զեյնալյան

Վեթթինգի պրոցեսը վերաբերում է անխտիր բոլոր դատավորներին. Զեյնալյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վեթթինգի պրոցեսը վերաբերում է ոչ միայն  նախորդ իշխանության նշանակած, այլև անխտիր բոլոր  դատավորներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Նրա խոսքով՝ վեթթինգն առաջին անգամը չէ, որ կիրառվում կամ կիրառվելու է աշխարհում: «Այս պահին այն կիրառվում է Ալբանիայում, և  այդ իրավունքը դրական գնահատականի է արժանացել Վենետիկի հանձնաժողովի կողմից: Բնականաբար աշխարհում կուտակված փորձ կա վեթթինգի»,-նշեց նա:

Զեյնալյանն ասաց, որ  վեթթինգն  իրականացվելու է առանց խտրականության և որևէ դատավոր չի թիրախավորվելու: «Այստեղ խտրականության արգելքի սկզբունքը պահպանվելու է բոլոր դատավորների նկատմամբ: Այն չի հետապնդելու կոնկրետ գործով որևէ դատավորի»,-նշեց նախարարը՝ հավելելով, որ դրա հրատապ անհրաժեշտությունը կար. ամեն ինչ արվելու է, որպեսզի մտահոգությունները փարատվեն այն օրենսդրական դաշտով, որը շուտով կներդրվի:

Մայիսի 20-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել դատական համակարգի վերաբերյալ հայտարարությամբ: 

Իր ելույթում նա նշել էր, որ Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, vetting-ի: Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]