Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակը Բուլղարիայում մասնակցել է «Հորիզոնից այն կողմ-2019» միջազգային զորավարժությանը

Ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակը  Բուլղարիայում մասնակցել է 
«Հորիզոնից այն կողմ-2019» միջազգային զորավարժությանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակի 15 զինծառայողներ մայիսի 13-ից 16-ը մասնակցել են Բուլղարիայի Հանրապետությունում անցկացված «Հորիզոնից այն կողմ-2019» միջազգային զորավարժությանը, որին ներգրավված էին 5 երկրների շուրջ 300 ներկայացուցիչներ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից, «Հորիզոնից այն կողմ-2019» միջազգային զորավարժությանը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակը մասնակցել է առաջին անգամ՝ ուժերը չափելով ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի (Թենեսի նահանգ), Ռումինիայի, Ուկրաինայի, Հյուսիսային Մակեդոնիայի ռազմական ոստիկանության ներկայացուցիչների հետ:

Հայ զինծառայողները պատվով կատարել են առաջադրված խնդիրները, արժանացել գերազանց մասնակցության հավաստագրերի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]