1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վրաստանի կառավարության գործունեությունը բացասական Է գնահատում հարցվածների 56 տոկոսը. հարցում

Վրաստանի կառավարության գործունեությունը բացասական Է գնահատում հարցվածների 56 տոկոսը. հարցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազգային դեմոկրատական ինստիտուտի» (NDI) ուսումնասիրության արդյունքների համաձայն, հարցման մասնակիցների մեծամասնությունը բացասական Է գնահատում Վրաստանի կառավարության գործունեությունը: Հարկ Է նշել, որ քաղաքացիների թվաքանակը, որոնք բացասաբար են գնահատում Վրաստանի կառավարության գործունեությունը, բնութագրվում Է աճող միտումով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Հարցին, թե ինչպես դուք կգնահատեիք ներկայիս կառավարության գործունեությունը, ապրիլին հարցված քաղաքացիների 56 տոկոսը պատասխանել Է՝ «վատ»: 36 տոկոսը կառավարության գործունեությունը դրական Է գնահատում, 6 տոկոսը չգիտի այդ հարցի պատասխանը, իսկ 1 տոկոսը հրաժարվել Է պատասխանել: 2018 թվականի դեկտեմբերին անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ Վրաստանի կառավարության գործունեությունը «վատ» Էր գնահատել հարցվածների 53 տոկոսը, իսկ 44 տոկոսը գնահատել Էր՝ «լավ»: 2018 թվականի մարտին կառավարության գործունեությունը նույնպես «վատ» Էր գնահատվել: Այն ժամանակ կառավարության գործունեությունը «վատ» Էր գնահատել 49 տոկոսը, իսկ «լավ»՝ 45 տոկոսը: «Ազգային դեմոկրատական ինստիտուտը» (NDI) եւ ,CRRC-Վրաստանըե ներկայացրել են հարցման մեդիա արդյունքները, որն անցկացվել Է 2019 թվականի ապրիլին: Ուսումնասիրությունը մարտի 28-ից մինչեւ ապրիլի 25-ն անցկացվել Է այն քաղաքներում, որտեղ բնակչությունը գերազանցում Է 40 հազարը: Դրանք են՝ Բաթումը, Զուգդիդը, Ռուսթավը, Փոթին, Գորին եւ Քութայիսը: NDI-ը նշում Է, որ հետազոտության արդյունքների վիճակագրական անճշտությունը 2,3 տոկոս Է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]