Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախի բուժհաստատություններում այս տարվա առաջին եռամսյակում ծնվել է 411 երեխա

Արցախի բուժհաստատություններում այս տարվա առաջին եռամսյակում ծնվել է  411 
երեխա

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա առաջին եռամսյակում Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 411 երեխա, որոնցից 206-ը ՝ տղա, 205-ը՝ աղջիկ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից: 

Հարկ է նշել, որ ԱՀ-ում ընդհանուր ծնելիությունը 2019 թվականի առաջին եռամսյակում կազմել է 431 երեխա, որոնցից 214-ը՝ տղա, 217-ը՝ աղջիկ: 431-ից 411 երեխայի ծնունդն արձանագրվել է ԱՀ, իսկ 20-ը՝ ՀՀ բուժհաստատություններում:

Միայն 336 երեխա ծնվել է Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում: Առավելագույն ծնունդներ շրջաններից գրանցվել է Մարտակերտի բուժհաստատությունում՝ 37 երեխա, այնուհետև՝ Մարտունիում՝ 28, Հադրութում՝ 9, Շահումյանում՝ 1:

Երեք ամիսների ընթացքում Արցախում արձանագրվել է զույգ երեխաների 5 ծնունդ՝ բոլորը բնական բեղմնավորման արդյունքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]