Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Դեկտեմբեր

«Գահերի խաղի» դերասանուհին քննադատել Է 8-րդ եթերաշրջանը վերանկարահանելու երկրպագուների պահանջը

«Գահերի խաղի» դերասանուհին քննադատել Է 8-րդ եթերաշրջանը վերանկարահանելու երկրպագուների պահանջը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասանուհի Սոֆի Թյոռները, որը «Գահերի խաղը» սերիալում մարմնավորել Է Սանսա Սթարքին, The New York Times թերթին տված հարցազրույցում անհարգալից Է որակել այն երկրպագուների հանրագիրը, որոնք պահանջում են վերանկարահանել սերիալի եզրափակիչ եթերաշրջանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մարդիկ միշտ ունեն սյուժեի իրենց տեսլականը, եւ եթե վերջաբանը չի համընկնում իրենց սպասումների հետ, ապա նրանք սկսում են խոսել այդ մասին եւ վրդովվել»,-ասել Է Թյոռները:

Դերասանուհին այն կարծիքին Է, որ եզրափակիչը վերանկարահանելու պահանջով հանրագիրն անհարգալից վերաբերմունք Է նկարահանող խմբի, հեղինակների եւ ռեժիսորների նկատմամբ, որոնք անդադրում աշխատել են ավելի քան 10 տարի, նշելով, որ վերջին եթերաշրջանը նկարահանել են 11 ամիս:

Ավելի վաղ հայտնի Էր դարձել, որ «Գահերի խաղի» ավելի քան 1 միլիոն երկրպագուներ HBO-ից պահանջել են վերանկարահանել սագայի ութերորդ եթերաշրջանը: «Գահերի խաղի» ութերորդ եթերաշրջանը մեկնարկել Է ապրիլի 14-ին: Ընդամենը թողարկվել Է 73 սերիա:

«Գահերի խաղը» հեռուստասերիալը նկարահանվել Է Ջորջ Մարտինի «Սառույցի եւ կրակի երգը» ֆենթեզի-շարքի հիման վրա: Վիպաշարի եւ սերիալի գործողությունը տեղի Է ունենում երկու մտացածին մայրցամաքներում, որտեղ մի շարք արիստոկրատական տոհմեր մրցակցում են Վեսթերոսի յոթ թագավորությունների նկատմամբ գերիշխանության համար այն դեպքում, երբ ողջ մարդկությանը ոչնչացում Է սպառնում անդրշիրիմյան ուժերի արշավանքի պատճառով: Սերիալի ստեղծողները, որն առավել մեծ ժողովրդականություն վայելողներից մեկն Է դարձել պատմության մեջ, «Էմմի» 38 հեղինակավոր մրցանակ Է ստացել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ