Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Մեկնարկել է «WCIT 2019»-ի տոմսերի վաճառքը․ դրանք կարելի է ձեռք բերել միայն առցանց

Մեկնարկել է «WCIT 2019»-ի տոմսերի վաճառքը․ դրանք կարելի է ձեռք բերել միայն 
առցանց

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի պաշտոնական կայքում մեկնարկել է մասնակցության տոմսերի վաճառքը։ Դրանք կարելի է ձեռք բերել միայն առցանց եղանակով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տոմսի արժեքը 695 դոլար է, իսկ «վաղ փուլի» գնորդների համար` 395 դոլար։ Գրանցման «վաղ փուլը» կդադարեցվի 1000-րդ տոմսի վաճառքով։ 

Միջազգային համաժողովի կազմակերպիչ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, համաժողովի հիմնադիր WITSA-ի անդամների և հայաստանյան այլ ընկերությունների ներկայացուցիչների համար նախատեսված են տոմսերի հատուկ արժեքներ։

Երևանում տեղի ունենալիք համաժողովին ակնկալվում է հանրային և մասնավոր ոլորտի ավելի քան 2500 գործիչների մասնակցություն՝ շուրջ 60 երկրից։ Վերջին 10 տարում ՏՏ համաշխարհային համաժողովն առաջին անգամ է տեղի ունենալու Եվրոպայում։ 1,5 ամսում 1500-ից ավելի կազմակերպությունների ու անհատների նախնական գրանցում է տեղի ունեցել։

***

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]