Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՀՀ-ն հավակնում է դառնալ առաջին երկիրը, որտեղ նախարարները կերթևեկեն ծառայողական էլեկտրամոբիլներով

ՀՀ-ն հավակնում է դառնալ առաջին երկիրը, որտեղ նախարարները կերթևեկեն 
ծառայողական էլեկտրամոբիլներով

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը հավակնում է լինել առաջին երկիրը, որտեղ պետական մեքենաները կլիցքավորվեն էլեկտրականությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կառավարության «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակված տեսանյութում ծրագրի մանրամասները ներկայացրել է ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:

Ծրագիրը իրականացվելու է դրամաշնորհային միջոցներով՝ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը տրամադրում է 700 հազար եվրո: «Կոնկրետ ծրագրով մենք նախատեսում ենք 12 մեքենա՝ կախված նախարարների քանակից, սակայն մեկ այլ ծրագրով հնարավոր է նոր համալրում լինի, որը կանդրադառնա վարչապետին, փոխվարչապետին: Օրինակ, նախագահը նույնպես հետաքրքրություն է հայտնել: Շքեղ մեքենաներ չեն լինելու, լինելու են բյուջետային, տեղաշարժվելու համար հարմարավետ մեքենաներ»,- ասել է նախարարը:

Էլեկտրամոբիլների նկատմամբ հետաքրքրության ավելացմանն ուղղված պետության ջանքերը դեռ ներմուծման մաքսատուրքից ազատման նախագիծն է ցույց տվել, որն արդեն խորհրդարանում է, ընդունման դեպքում հուլիսի 1-ից կմտնի ուժի մեջ: Տեսանյութում նշվում է, որ սրա տրամաբանական շարունակությունն է այս ծրագիրը, երբ պաշտոնյաները սեփական օրինակով ցույց կտան բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը:

Նախարար Էրիկի Գրիգորյանը ներկայացրել է էլեկտրամոբիլներ շահագործելու օգուտները: «Բազմաթիվ օգուտներ կունենանք: Մենք, օրինակ, չունենք մեր վառելիքը, բայց արտադրում ենք էլեկտրաէներգիա, իսկ սա նշանակում է, որ հնարավորություն ունենք իջեցնել էներգետիկ կախվածությունը ներմուծվող վառելիքից: Բնականաբար, առաջինը բնապահպանական մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցումն է: Սա շատ լավ հնարավորություն է, որպեսզի երկրում զարգանա էլեկտրամոբիլների հետ կապված գիտական-տեխնոլոգիական ներուժը»,- նշում է Էրիկ Գրիգորյանը:

Նախարարը վստահ է՝ էլեկտրամոբիլների թվի ավելացմանը զուգահեռ նաև ենթակառուցվածքների խնդիրը կլուծվի. դրա համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները կան՝ դրամաշնորհային ծրագրերից մինչև բիզնես հետաքրքրություն: «Սա որպես տնտեսվարում, որպես բիզնեսի տեսակ, շատ հեռանկարային է: Նաև հաշվի առեք, որ ամեն մարդ կարող է ինքը իր համար լիցքավորիչ դնել իր տանը, սովորական վարդակից միացնել և լիցքավորել, գները շեշտակի կարող են իջնել»,- ասում է նախարարը:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ՀՀ-ում էլեկտրամոբիլների թիվը մեծ չէ: Օրինակ, 2018 թվականին ներկրվել է ընդամենը 33 էլեկտրամոբիլ, ակնկալվում է, որ 2019 թվականին թիվն առնվազն կկրկնապատկվի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]