Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հունիս

Ոստիկանությունը պարզել է Արթուր Իսպիրյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասնակիցների ինքնությունը


ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել մի խումբ անձանց կողմից  Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին քաշքշելու, նրա հասցեին հայհոյանքներ հնչեցնելու հետ կապված լուրերի վերաբերյալ: «Արմենպրես»-ը ներկայացնում է ոստիկանության պարզաբանումը: 

«Զանգվածային լրատվության միջոցներում տեղեկատվություն էր տարածվել, որ մի խումբ անձինք «Կասկադի» տարածքում մոտեցել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին, քաշքշել, հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին:

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ՝ հրապարակումից անմիջապես հետո կապ է հաստատվել Արթուր Իսպիրյանի հետ, և նրան հրավիրել են ոստիկանություն՝ լրացուցիչ պարզաբանումների համար:
Կարճ ժամանակում ճշտվել է միջադեպի մասնակիցների ինքնությունը: Միջոցառումներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար»:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ