Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հուլիս

Սարգիս Ադամյանը ստացել է «Յան Ռեգենսբուրգ»-ի լավագույն ռմբարկուի մրցանակը


ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանն արժանացել է «Յան Ռեգենսբուրգ»-ի լավագույն ռմբարկուի մրցանակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արդեն ավարտված երկրորդ Բունդեսլիգայում հանդես եկող «Յան Ռեգենսբուրգ»-ի կազմում Ադամյանը մասնակցել է 33 խաղի, խփել 15 գնդակ և կատարել 11 գոլային փոխանցում:

Նախօրեին`Սարգիս Ադամյանը վերջին հանդիպումն է անցկացրել երկրորդ Բունդեսլիգայում: «Յան Ռեգենսբուրգ»-ը վերջին տուրում մրցում էր «Սանդհաուսեն»-ի հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:

Հայաստանի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը մեկնարկային կազմում էր, մասնակցեց ամբողջ խաղին և արժանացավ դեղին քարտի:

«Յան Ռեգենսբուրգ»-ը 2018/19 մրցաշրջանում երկրորդ Բունդեսլիգայում գրավեց 8-րդ տեղը:

Սարգիս Ադամյանը հաջորդ մրցաշրջանում արդեն հանդես կգա առաջին Բունդեսլիգայում՝ «Հոֆենհայ»-ի կազմում, որի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ