Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հունիս

Գևորգ Ղազարյանը հեռացել է ակումբից


ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը հեռացել է ակումբից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ղազարյանը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը պորտուգալական «Շավիշ»-ի հետ, որտեղ տեղափոխվել էր 2018 թվականին պորտուգալական մեկ այլ ակումբից` «Մարիտիմու»-ից:

Նախօրեին հայտնի դարձավ, որ  Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի ակումբը՝ «Շավիշ»-ը, դուրս մնաց Պորտուգալիայի առաջնությունից: Ֆուտբոլի Պորտուգալիայի առաջության վերջին՝ 34-րդ տուրում, «Շավիշ»-ն արտագնա խաղում մրցեց «Տոնդելա»-ի հետ և պարտվեց 5:2 հաշվով:  Ավարտված առաջնությունում ակումբը գրավեց 16-րդ տեղը՝ հավաքելով 32 միավոր: 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ