Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հունիս

Ջոկո Վիդոդոն հաղթանակ Է տարել Ինդոնեզիայի նախագահի ընտրություններում


ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայի գործող նախագահ Ջոկո Վիդոդոն հաղթանակ Է տարել երկրում կայացած ընտրություններում եւ պետության ղեկավար կմնա երկրորդ ժամկետով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 21-ին հայտնել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով Ինդոնեզիայի Կենտրոնական ընտրական հանժնաժողովի ղեկավարի հայտարարությունը:

Ինչպես նշվում Է, բոլոր քվեաթերթիկների ստուգումից հետո Վիդոդոն հավաքել Է ընտրողների ձայների 55, 5 տոկոսը: Նրա միակ մրցակից՝ ընդդիմադիր թեկնածու Պրաբովո Սուբիանտոն ապահովել Է ընտրողների 44,5 տոկոսի աջակցությունը:

Դեռ մինչեւ ընտրությունների արդյունքների հրապարակումը Սուբիանտոն պահանջել Էր անցկացնել ապրիլի 17-ին կայացած ընտրությունների անկախ ստուգում: Նրա թիմի գնահատումների համաձայն՝ ընտրական գործընթացի տարատեսակ խախտումներ են գրանցվել առնվազն 73 հազար ընտրատեղամասում, ընտրությունների գալու հրավեր չի ստացել ձայնի իրավունք ունեցող 6,7 մլն քաղաքացի:

Ընտրություններին մասնակցությունը կազմել Է 80 տոկոս: Ամբողջ երկրում, որտեղ ձայնի իրավունք ունի 193 մլն մարդ, բացվել Էր ավելի քան 813 հազար ընտրական ատեղամաս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ