Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կապանցին Քաշաթաղում բանջարեղեն հավաքելիս զենք-զինամթերք է հայտնաբերել ու հանձնել ոստիկանություն

Կապանցին Քաշաթաղում բանջարեղեն հավաքելիս զենք-զինամթերք է հայտնաբերել ու 
հանձնել ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում մայիսի 18-ին, ժամը 11.05-ին, բաժին է ներկայացել Կապանի 49-ամյա մի բնակիչ և հանձնել 5.45 մմ տրամաչափի 100 փամփուշտ, «Ֆ-1» և «ՌԳԴ-5» տիպի 1-ական նռնակ, 16 տրամաչափի որսորդական ողորկափող հրազեն ու հայտնել, որ դրանք գտել է նույն օրը, ժամը 09.30-ի սահմաններում, Արցախի Քաշաթաղի շրջանի «Եմազլու» կոչվող տարածքում՝ բանջարեղեն հավաքելիս:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]