Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել

Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը հայտարարել է իր հրաժարական տալու որոշման մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ես գործադրի հերթական նիստից հետո որոշում եմ կայացրել հրաժարական տալու մասին: Ես այս որոշումը կայացրել եմ այն բանից հետո, երբ Ուկրաինայի նախագահն ուկրաինացիներին ուղղված ուղերձում նշել էր, որ կառավարությանը պետք է հրաժարական տա»,- Կիևում ճեպազրույցի ժամանակ ասել է Վլադիմիր Գրոյսմանը: Նա նշել է, որ վերջին երեք տարիների ընթացքում կատարած աշխատանքով չի ամաչում, թե ինչպես է կառավարությունն արձագանքել մարտահրավերներին:

«Ես առաջարկեցի նախագահին, խորհրդարանին, որ մենք միասին ձևավորենք միասնական օրակարգ և արագ սկսենք որոշումներ կայացնել, սակայն նախագահն ընտրեց այլ ուղի»,-ասել է նա:

Գրոյսմանը մտադիր է մասնակցել Գերագույն ռադայի ընտրություններին:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]