Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Սեպտեմբեր

ՀՀ իշխանությունների հաջողությունը համայն հայության հաջողությունն է. Արցախի ԱԺ նախագահ

ՀՀ իշխանությունների հաջողությունը համայն հայության հաջողությունն է. Արցախի ԱԺ 
նախագահ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարեփոխումների իրականացման գործում Հայաստանի իշխանությունների հաջողությունը համայն հայության հաջողությունն է՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի էջի գրառման մեջ նշել է Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն՝ անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին։

«Հայաստանում տեղի ունեցող զարգացումները վերաբերում են բոլորիս: Միակ մտահոգիչ հանգամանքն այդ գործընթացներում Արցախ-Հայաստան հակասություններ հարուցող տարբեր խմբերի ու անհատների չմտածված մեկնաբանություններն են:

Այն գործընթացները, որոնք սկիզբ են առել մեկ տարի առաջ՝ ժողովրդի իշխանության ամրապնդման և հանրային կյանքի բոլոր ոլորտներում բարեփոխումների իրականացման համար, պահանջում են բոլորիս աջակցությունն ու մասնակցությունը:

Հետևաբար, Հայաստանի իշխանությունների հաջողությունը համայն հայության հաջողությունն է՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում»,- ընդգծել է Արցախի ԱԺ նախագահը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]