1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գերմանիան կշարունակի ավելացնել ռազմական ծախսերը. Մերկել

Գերմանիան կշարունակի ավելացնել ռազմական ծախսերը. Մերկել

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հավաստիացրել Է, որ երկրի իշխանությունները կշարունակեն ավելացնել պաշտպանական ծախսերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է մայիսի 20-ին Մունստերում (Ստորին Սաքսոնիայի դաշնային երկրամաս) բունդեսվերի բազա այցելության ժամանակ:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ ՆԱՏՕ-ն պետք Է պատրաստ լինի անհրաժեշտության դեպքում արագորեն հակազդելուն: «Այդ կապակցությամբ մենք կշարունակենք ավելացնել ծախսերը ռազմական բյուջեի համար»,-ասել Է Մերկելը:

«Ես խորապես համոզված եմ, որ լարվածության թույլացմանն ուղղված բոլոր քաղաքական ջանքերն արդյունավետ կլինեն միայն այն ժամանակ, եթե մենք արտակարգ իրադրության ծագման դեպքում պատրաստ լինենք պաշտպանվել,-նշել Է նա:-Դա չպետք Է գրված լինի միայն թղթի վրա»:

Մերկելը ծախսերն ավելացնելու անհրաժեշտությունը կապել Է Ուկրաինայի իրադարձությունների հետ: Ավելի վաղ Բեռլինը ՆԱՏՕ-ին ծանուցել Է, որ այս տարի ԳԴՀ-ի ռազմական բյուջեն կկազմի 47,32 մլրդ եվրո, իսկ հաջորդ տարի կաճի մինչեւ 49,67 մլրդ եվրո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]