Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորին կարճատև տեսակցության եկած անձի մոտ հայտնաբերվել է սպիտակ փոշենման զանգված

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորին կարճատև տեսակցության եկած անձի մոտ 
հայտնաբերվել է սպիտակ փոշենման զանգված

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի և ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձին կարճատև տեսակցության այցելած անձը կասկածանքով բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է ընդհանուր 3 գր սպիտակ, փոշենման զանգված:

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]