Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել Ղազախստանի առաջին փոխվարչապետի հետ

ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել Ղազախստանի առաջին փոխվարչապետի հետ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել նաև Ղազախստանի առաջին փոխվարչապետ-ֆինանսների նախարար Ալիխան Սմաիլովի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկվել են երկկողմ տնտեսական համագործակցությունը զարգացնելուն վերաբերող հարցեր:

Զրուցակիցները նշել են, որ մի շարք ոլորտներում առկա է փոխշահավետ գործակցության մեծ ներուժ, որի արդյունավետ օգտագործումը կխթանի երկու երկրների միջև տնտեսական կապերն ու կնպաստի առևտրաշրջանառության ծավալների աճին: Անդրադարձ է եղել նաև ԵԱՏՄ շրջանակում տնտեսական համագործակցության հարցերին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]