Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կրեմլը Զելենսկուն չի շնորհավորի Ուկրաինայի նախագահի պաշտոնն ստանձնելու առթիվ

Կրեմլը Զելենսկուն չի շնորհավորի Ուկրաինայի նախագահի պաշտոնն ստանձնելու առթիվ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առայժմ շնորհավորանք չի հղի Վլադիմիր Զելենսկուն, որը մայիսի 20-ին ստանձնել Է Ուկրաինայի նախագահի պաշտոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ռուսական պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Նախագահ Պուտինը Զելենսկուն կշնորհավորի Ուկրաինայի հարավ-արեւելքի ներքին հակամարտության կարգավորման գործում առաջին հաջողությունների, ինչպես նաեւ ռուս-ուկրաինական հարաբերությունների նորմալացման գործում առաջին հաջողությունների կապակցությամբ»,-ասել Է նա:

Ճշտող հարցին՝ կարելի Է արդյոք սպասել Պուտինի շնորհավորանքին Զելենսկու պաշտոնակալության առթիվ, Պեսկովն ասել Է. «Ո՛չ, կշնորհավորի առաջին հաջողությունների կապակցությամբ»: Պատասխանելով այն հարցին, թե, ըստ նրա, որոնք պետք Է լինեն այդ հաջողությունները, Պեսկովն ասել Է. «Առաջին հաջողություններն ակնհայտ կլինեն: Եթե դրանք լինեն, մենք ձեզ հետ միասին դրանք կտեսնենք անզեն աչքով», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]