1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Եգիպտոսում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել ալ-Ազհարի Գերագույն իմամի հետ

Եգիպտոսում ՀՀ դեսպանը  հանդիպում է ունեցել  ալ-Ազհարի Գերագույն իմամի հետ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել ալ-Ազհարի գերագույն իմամ Ահմադ Մուհամադ ալ-Տայիբի (Ahmed Mohamed el-Tayeb) հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Ահմադ Մուհամադ ալ-Տայիբը, ողջունելով դեսպան Կարեն Գրիգորյանին, շնորհավորել է նոր պաշտոնի նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթել իր առաքելության մեջ՝ միաժամանակ կարևորելով հայ-եգիպտական հարաբերությունների նշանակությունը և տարբեր ուղղություններով դրանք զարգացնելու կարևորությունը։

ՀՀ դեսպանը շնորհավորելով գերագույն իմամին Ռամադան սուրբ ամսվա կապակցությամբ մաղթել է խաղաղություն և բարեկեցություն իսլամի բոլոր հետևորդներին։ Նա ևս անդրադարձել է հայ-եգիպտական բարեկամական հարաբերությունների բազմամյա ավանդույթին, նշելով, որ Հայաստանը մշտապես ունեցել է բարեկամական հարաբերություններ արաբական երկրների հետ։ Հայկական կողմը բարձր  է գնահատում արաբական երկրների դրական դերակատարությունը Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ենթարկված հայության մասնիկներին ապաստանելու գործում։

Հանդիպման ընթացքում խոսվել է միջկրոնական հանդուրժողականության և համակեցության խնդիրների և ալ-Ազհար համալսարանի հետ հնարավոր համագործակցության մասին։

Տեղեկանք․ Ալ-Ազհարի գերագույն իմամը (ալ-Ազհարի գերագույն շեյխ) հեղինակավոր կոչում է սուննի իսլամում և պաշտոնական կոչում Եգիպտոսում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]